Մոուրինյոն Մխիթարյանին ընդգրկեց հայտացուցակում

Dec 23, 2017 Comments Off on Մոուրինյոն Մխիթարյանին ընդգրկեց հայտացուցակում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակներում իրար դեմ հադես կգան  «Մանչեսթեր Յունայթեդը» և  «Լեսթերը»: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են,որ  «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկա հանդիպման հայտացուցակում ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ Manchester Evening News-ի Մխիթարյանը թիմի հետ երեկ մեկնել է մրցավայր:

Նշենք,որ «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Միջազգային, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: