Չեն փոխի. ԱԺ-ում 20 րոպեանոց ընդմիջումներն ավելի շատ ՀՀԿ-ին է պետք

Dec 23, 2017 Comments Off on Չեն փոխի. ԱԺ-ում 20 րոպեանոց ընդմիջումներն ավելի շատ ՀՀԿ-ին է պետք

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության 20 րոպեանոց ընդմիջումների շարքից զայրացած`ՀՀԿ-ականները քայլեր են մտածում ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված այդ հնարավորությունը սահմանափակելու համար:

Հենց նիստերի դահլիճում իշխող կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել էր, թե «այդ խաղալիքը» կվերցնեն ընդդիմադիրների ձեռքից: «Երբ աշխատանքները սկսվեն՝ գարնանային նստաշրջանը, ինձ հարցրեք, ես Ձեզ կտեղեկացնեմ»,- երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Նիկոյանը՝ չբացելով փակագծերը, թե, ի վերջո, փոփոխություններ կարվե՞ն, թե՞ ոչ:

Նկատենք, սակայն, որ իշխող կուսակցությունը դժվար թե ԱԺ կանոնակարգ-օրենքից հանի 20 րոպեանոց ընդմիջումների դրույթը, քանի որ այն ավելի շատ իրենց է հարկավոր, երբ կարևոր քվեարկություններից առաջ փորձում են «ռեստորաններից ու սաունաներից բերման ենթարկել» գործընկերներին՝ քվորում ապահովելու համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմա քննարկվում է օրենքում գրել «մինչև 20 րոպե ընդմիջում» բառակապակցությունը, որպեսզի ընդդիմության կողմից նման դեմարշների ժամանակ 1, 2 կամ 5 րոպեանոց ընդմիջումներ հայտարարեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: