Թիմակիցների սիրտն է շահում

Dec 23, 2017 Comments Off on Թիմակիցների սիրտն է շահում

Հրապարակ  թերթը գրում է. «Քաղաքական կարեւորագույն իրադարձություններից առաջ կամ հետո Սերժ Սարգսյանն այնպես է անում, որ շուրջը նեղացածների բանակ չհավաքվի։ Հատկապես թիմակիցների սիրտն է շահում։

2018-ի ապրիլին ընդառաջ էլ ոմանց բախտը կարող է ժպտալ՝ «մի տուն լիքը» անգործ թիմակիցներ կարող են նորից գործի անցնել։ Ի դեպ, անցյալում ոմանց արդեն բավարարել են՝ եթե ոչ իրենց, ապա հարազատներին մի-մի պաշտոն են տվել։ Օրինակ, ԱԺ-ից դուրս մնացած նախկին պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի դուստրը՝ Արմինե Զոհրաբյանը, ընտրություններից առաջ՝ 2016 թ․ դեկտեմբերի 30-ին նշանակվել է Երեւանի կենտրոնի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նա 2009-2016 թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ, սակայն ո՛չ համապատասխան փորձ ուներ, ո՛չ էլ աշխատանքի ստաժ համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: