Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Dec 23, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից տեղի Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել տարածքի Ոստիկանության օպերատիվ խումբը՝ հետաքննչական և համայնքային բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակչուհի, 17-ամյա Ն. Հ.-ն է, ով ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է: Պարզվել է նաև, որ նա անձնական հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, ինչից հետո ննջասենյակի պահարանից վերցրել է դեղատուփը և իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է տարբեր տեսակի դեղահաբեր: Նրան հայտնաբերել է մայրը՝ արդեն ուշագնաց վիճակում, ինչից հետո երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: