Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականների մեծ մասը դեռ Հայաստանում է. ովքեր են նրանք

Dec 23, 2017 Comments Off on Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականների մեծ մասը դեռ Հայաստանում է. ովքեր են նրանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ դեկ­տեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հեր­թական` 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը` Արտյոմը:

Մեր տեղեկու­թյուններով` քրեական հեղինակու­թյունների քանակն այս տարի ան­նախադեպ մեծ է եղել` 600-ից ավե­լի մարդ է ժամանել Հայաստան: Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաեւ` հեղինակություններ Հունաս­տանից: Կանեւսկոյի` Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ` սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու:

Ներկա­ների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփ-լեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղա­կան հայտնի հեղինակություններից էլ, մեր տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանեւսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում:

Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղի­նակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է: Ներկա են եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, եւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը:

Մենք տե­ղեկացանք, որ դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանեւսկոյի ամենամտերիմները, մնացել են Հա­յաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկաց­նում են հիմնականում Կանեւսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանո­ցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: