Սպառազինման չափը ավելացել է չորս , ռազմական շինարարության տեմպը` 15 անգամ.նախարար

Dec 23, 2017 Comments Off on Սպառազինման չափը ավելացել է չորս , ռազմական շինարարության տեմպը` 15 անգամ.նախարար

«Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումը, որը մնացել է Հմեյմիմ ռազմակայանում, թույլ կտա ապահովել կայունությունն  ու կանխել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը։  Սիրիայում լիարժեք գործում է ՌԴ ՌՏՈՒ ավիացիոն խումբը եւ Տարտուսում ռազմածովային նավատորմի նյութական ապահովման կետը։ Այնտեղ ժամանակակից ռազմա-սոցիալական ենթակառուցվածք է ստեղծվել։ Դա թույլ է տալիս ապահովել ռազմավարական կայունությունը տարածաշրջանում, զսպել խմբավորումների հնարավոր ներթափանցումը»,- հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

2018 թվականին Ռուսաստանի Դաշնության ռազմական բյուջեն կկազմի 46 մլրդ դոլար:  Հաջորդ տարի ռուսական բանակում եւ նավատորմում ժամանակակից սպառազինման բաժինը պետք է գերազանցի 60%-ը: Ակնկալվում է, որ ռազմավարական միջուկային ուժերը ժամանակակից տեխնոլոգիայով կհամալրվեն 82%-ով, բանակը՝ 46%-ով, նավատորմը` 55%-ով:Անցած հինգ տարիների ընթացքում ՌԴ զինված ուժերում ժամանակակից սպառազինման չափը ավելացել է չորս անգամ, իսկ ռազմական շինարարության տեմպը` 15 անգամ ,ասել  է նախարարը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: