Ամենաոճային հայ հայտնիները 2017-ին. նկար

Dec 22, 2017 Comments Off on Ամենաոճային հայ հայտնիները 2017-ին. նկար

Տարին մոտենում է ավարտին: 2017-ի ընթացքում Wnews.am-ը ներկայացրել է հայ հայտնիների ստացված ու ոչ այնքան  կերպարները: Մեր  «Fashion զրույց» նախագծի շրջանակներում Էքսկլյուզիվ հարցազրույցներ ենք ունեցել ամենաոճային աղջիկների հետ: Wnews.am-ին նրանք պատմել են նորաձևության, ոճի և գեղեցկության իրենց գաղտնիքները : Ժամանակն է հիշել, թե ովքեր էին լավագույնները 2017-ին,   ովքեր  առանձնացան իրենց  ոճային, վառ կերպարներով:

Մադոննա Հարությունյան

Ճիշտ է, այս տարի համացանցը հեղեղվեց Մադոննայի ու Սոս Ջանիբեկյանի սիրավեպով, բայց մեր ուշադրությունը հաղորդավարուհին գրավեց ոչ այդ պատճառով: Մադոննան Wnews.am-ի Fashion զրույց խորագրի 2017-ի առաջին հյուրն էր:   Հայկական եթերի Մադոննան միանգամից տպավորվեց իր գրեթե սպիտակ մազերով ու յուրահատուկ ոճով:

 Մարտա Կիրակոսյան

Մարտան  թեպետ Հայաստանը չներկայացրեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում, բայց, միանշանակ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի   ամենաոճային մասնակիցն էր: Իր ինքնատիպ, վառ կերպարներով նա մեր ֆավորիտն էր, պատահական չէր, որ հենց նա  դարձավ  Wnews.am-ի  Fashion զրույց  խորագրի հյուրը: 

Սիրուշո

2017-ին Սիրուշոն մշտապես մեր ստացված կերպարների ցանկում էր: Թեպետ այս տարի երգչուհուն քիչ տեսանք երեկոյան զգեստներով, բայց մեզ դուր են գալիս նրա պարզ ու ոճային  առօրյա կերպարները: Դրանցով Սիրուշոն նույնքան հմայիչ է, որքան շքեղ կուտյուրե զգեստներով: 

Լուսինե Թովմասյան.

Լուսինեի մասին խոսելիս սովորաբար նշում ենք, որ նա գեղեցկուհի է՝ մոռանալով, որ նա նաև շատ ոճային է: Այս տարի Լուսինե Թովմասյանը դարձավ մի քանի հեղինակավոր ապրանքանիշերի դեմքը՝ լուսանկարվելով fashion ֆոտոշարքերում, իսկ մեր լուսանկարչի streetstyle լուսանկարներում ոճային ու լուսաշող տեսք ուներ ոչ միայն «Միսս Հայաստան», «Վիցե Միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը , այլև նրա դուստրը՝  Արիանան:

  Իվետա Մուկուչյան

Տարին հաջող էր նաև Իվետա Մուկուչյանի համար: Երգչուհին նկարահանվեց ֆիլմում, ներկայացրեց Մուկուչյան բրենդը, համագործակցեց մի շարք հեղինակավոր ապրանքանիշերի հետ, ձայնագրեց հիթային զուգերգ: Այս ամենը երգչուհին անում էր ոճային, սեքսուալ , ամեն անգամ ավելի ոճային ու ավելի սեքսուալ:   

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: