Արմավիրի մարզպետի հերթական «ռեկետը»

Dec 24, 2017 1 Comment

Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտը որբի գլուխ է հիշեցնում, ով ասես սանրն առնում ու ընկնում է այդ գլխի վրա: Մեր խմբագրությունում հերթական ահազանգն ենք ստացել դպրոցներում իշխանության չինովնիկների կամակատարությունների վերաբերյալ: Մասնավորապես Էջմիածին քաղաքի մի քանի դպրոցներից ահազանգել են Արմավիրի մարզպետի հերթական <<ռեկետի>> մասին: Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր դպրոցների տնօրինությանը կարգադրել է առաջինից մինչեւ հինգերորդր դասարանի աշակերտներին պարտադրաբար տանել ամանորյա հանդեսի, որի կազմակերպիչը մարզպետարանն է : Բոլոր դպրոցներին աշակերտների ու ուսուցիչների հաշվով տոմսեր են ուղարկել ու հոխորտացել, որ դրանց սպառումը պարտադիր է: Եթե նույնիսկ չկա ցանկություն գնելու 1200 դրամանոց ՝ Բուրատինոյի արկածները ներկայացման տոմսերը, միեւնույն է, տնօրինությունը պարտավոր է վճարել դրանց դիմաց: Բայց սա դեռ ամենը չէ, պարզվում է՝ մարզպետը որոշել է միանգամից հարստանալ, մի տեղի համար մի քանի տոմս է վաճառում, ներկայացումներից մեկի ժամանակ աշակերտներից ոմանք պարզել են, որ այլ դպրոցի աշակերտի վրա էլ է նույն օրը, նույն ներկայացման ու նույն տեղի տոմս վաճառվել:

Բայց սա էլ վերջը չէ, մարզի ուսուցիչներին ամանորյա ճոխ <նվերներ> են սպասվում: Օրերս հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, թե հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը: Մարզպետ Ղահրամանյանը դպրոցների տնօրինությանը հայտնել է, որ բացի այդ կրճատումներից դասղեկները հունվարից ստանալու են իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափ ավել գումար, օրինակ 70 հազար դրամ ստացող եւ դասղեկ ուսուցիչը դասղեկության համար 7 հազար դրամ է ստանալու, այնինչ մինչեւ վերջերս նրանք ֆիքսված 18 հազար դրամ են ստացել: Ստացվում է, որ ամեն ինչի համար գումար կա, իսկ ամենախոցելի խավի համար գումարներ չկան: Սա այն դեպքում, երբ կոնկրետ այս մարզպետի սահմանած գնացուցակների մասին դպրոցներում բացահայտ խոսում են ու չեն թաքցնում: Խոսքը գործի ընդունվելու, ուսուցիչ աշխատելու այսպես կոչված մաղարիչի մասին է, որը մարզպետը նալոգի պես ստանում է մարզի ցանկացած համայնքի ցանկացած դպրոց ընդունվելու ցանկություն ունեցող ուսուցիչներից:

Այդ գնացուցակում ամենացածր թիվը մի քանի հազար դոլար է կազմում: Այնպես որ մարզպետը կրթության հաշվին բիզնես է անում բոլոր ֆրոնտներով, իսկ կրթության եւ գիտության վրա թքած ունեցող վարչապետն ու ոլորտի պատասխանատու նախարարը ջայլամային քաղաքականությամբ ծածկադմփոց են անում այս ամենը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Արմավիրի մարզպետի հերթական «ռեկետը»” հրապարակմանը

  1. Արմավիր says:

    Հարգելի Hayeli.am, եթե դուք հնարավորություն էեք տալիս արձագանքել Ձեր հոդվածին, ինչի համար է այս մեկնաբանության դաշտը?