Վանաձորում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 21, 2017 Comments Off on Վանաձորում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Թաթուլ Բոստանչյանը Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 38 հասցեի մոտ իր վարած Nissan մակնիշի 35 GM 193 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի կնոջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Բոստանչյանն աշխատում է «ՎԱՅՄՍԻ» երիտասարդական ծրագրերի կենտրոնում՝ որպես համակարգող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: