Մոուրինյոն մեղադրել է իր ֆուտբոլիստներին

Dec 21, 2017 Comments Off on Մոուրինյոն մեղադրել է իր ֆուտբոլիստներին

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում լավ խաղալ:

մեղադրել է իր ֆուտբոլիստներին:

«Մրցակցի բախտը բերեց և նրանք լավ պայքարեցին: Նրանք պայքարում էին այնպես, կարծես այստեղ նրանց կյանքն է որոշվում: Իմ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում աշխատել»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրիսթոլ»-ին՝ 2:1 հաշվով:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: