«Մեր գրողները միջազգային փառատոներին չեն մասնակցում, հետո էլ դժվար թե մասնակցեն». Էդվարդ Միլիտոնյան «Հայաստանի գրողների միության» նախագահ (video)

Dec 21, 2017 Comments Off on «Մեր գրողները միջազգային փառատոներին չեն մասնակցում, հետո էլ դժվար թե մասնակցեն». Էդվարդ Միլիտոնյան «Հայաստանի գրողների միության» նախագահ (video)

Անցնող տարվա ընթացքում Գրողների միությունում 150-ից ավելի միջոցառումներ են կազմակերպվել: Այս մասին Հայելի ակումբու ասել է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«2017 թվականը, թող պրոզաիկ չհնչի, բուռն տարի է եղել մեր ստեղծագործական միության համար՝ կազմակերպվել են մի շարք լայնամասշտաբ միջոցառումներ, որից առաջին հերթին՝ ուզում եմ շեշտել Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովը Ծաղկաձորում և Երևանում: Թարգմանական գրականություն պլենում նույնպես եղավ անցնող տարում, որի ընթացքում քննարկվեց՝ ի՞նչը թարգմանել, ինչպե՞ս պետք է գործի այդ մեխանիզմը, ի՞նչը պետք է արժանացնել հրատարակման պետական միջոցներին, ո՞րը՝ Գրողների միությանը, ո՞րը մասնավոր հրատարակություններին, և այլն»,- նշել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: