Գողերի «թագավորի» կոչման հավակնող ադրբեջանցի Գուլին հետախուզվում է

Dec 21, 2017 Comments Off on Գողերի «թագավորի» կոչման հավակնող ադրբեջանցի Գուլին հետախուզվում է

«Փրայմ Քրայմ»-ը հայտնում է,որ նոյեմբերի վերջին Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի ՝Գուլիի նկատմամբ։ Նրան մեղադրում են 2015 թվականի դեկտեմբերին Քամալ Գուլուևի առևանգում կազմակերպելու համար, որի համար սահմանվել էր 10 մլն եվրո փրկագին:  Գուլուևին առևանգումից հետո հաջողվել է փախչել «ապաշխարող» առևանգիչ Մաքսուդ Ղուրբանովի հետ։ Այնուհետ նա ցուցմունք է տվել Գուլիի դեմ:

Սալիֆովը Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) ձերբակալությունից հետո հավակնում է «թիվ 1 օրենքով գողը» դառնալու կոչմանը։

«Գուլին, լինելով ծագումով Վրաստանից, կարող է վերահսկել համաքրեական հանցավորությունը, որպես ադրբեջանցի՝ կարգուկանոն հաստատել շուկաներում, որպես մուսուլման՝ ազդել հյուսիսկովկասցի արմատականների և միջինասիական էթնիկ խմբավորումների առաջնորդների վրա»,-գրում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: