Խոշոր հրդեհ Օշական գյուղում. Volkswagen-ը վերածվել է մոխրակույտի/տեսաշար/

Dec 19, 2017 Comments Off on Խոշոր հրդեհ Օշական գյուղում. Volkswagen-ը վերածվել է մոխրակույտի/տեսաշար/

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի՝ Օշական գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են մարել Volkswagen Vento մակնիշի 34 VD 450 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն թե քաղաքացիներին, թե հրշեջներին չի հաջողվել կրակը մարել, և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ նշված ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: