Ախր դուք ինձ ինչո՞ւ եք պարտադրում

Dec 20, 2017 Comments Off on Ախր դուք ինձ ինչո՞ւ եք պարտադրում

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը չի կարող օդի մեջ դատողություններ անել՝ ճիշտ է վերացնել ակադեմիական տարկետումը, թե սխալ.<<Ազիզ ջան, ճիշտն ասած ես չեմ պատկերացնում՝ ինչն է լուրջ, ինչն է մի քիչ բան, ոչ թե ինչ որ բան չեմ տեսնում կամ բան, ուղղակի լուրջ ես դեղատոմսը չեմ տեսնում, որ ասեմ՝ այ սա գիտությանը, երաժշտությանը վնաս է, մնացածին օգուտ եւ այլն>> ,- մեզ հետ զրույցում ասաց ԳՄ ղեկավարը:Նա սրտնեղեց, որ չի ներկայացվում մյուս երկրների փորձը, որ ինքն էլ համեմատական անցկացնի:

-Պարոն Միլիտոնյան, Շառլ Ազնավուրը հերթական հարցազրույցն է տվել, որով քննադատում է հայաստանյան իշխանություններին, նա մասնավորապես ասում է, որ ձու գողացողը մեր երկրում ձերբակալվում է, իսկ մեծ գողերը մնում են անպատիժ, դուք համաձա՞յն եք շանսոնիեի գնահատականների հետ եւ ինչու իշխանություններին չի հետաքրքրում նման հեղինակավոր կարծիքները, նրանք որեւէ անգամ հաշվի չեն առնում, հետեւություններ անում:

-Ես չեմ կարող ասել, թե ինչու հաշվի չեն առնում, կամ հաշվի են առնում, բայց մարդը եթե իր կարծիքը հայտնում է…եթե իհարկե ինչը ճանաչում է մարդկանց, այդ փորձառությունն ունի, դա այլ խնդիր է: Հիմա դրան պետք է իրենց պատասխանը տան այն մարդիկ, որոնց ինքը քննադատում է, ուղղորդում է:

-Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դրական դինամիկա ունեցա՞նք, կյանքը փոխվե՞ց:

-Դե, սիրելիս, հիմա դու հարցազրույց ես վարում, թե ինչի մասին ես խոսում…Ես այսպես…հիմա…Գիտես որոշակի բաներ եղել են, որոշակի բաներ ասել են, բայց չի արվում, բայց ասել, թե ոչինչ չի արվում, ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել: Գիտեք էդ հարցերը տալուց առաջ մի հատ կարող եք հարցնել՝ ինչ օր եմ ունեցել ես, հոգնած եմ, հոգնած չեմ, ինչ վիճակի մեջ եմ, հասկանում եք, որ նստեմ էդ բոլորը տրամաբանեմ:

Տրամաբանել պետք չէ, ընդամենը ասեք բան փոխվե՞լ է այս իշխանության տարիներին, թե չի փոխվել, ավելի շատ դրական բաներ են եղել, թե հակառակը:

-Պետք է լուրջ մտածել, դուք հարցնում եք ինչ-որ բաներ արվել են, թե ոչ,բայց դրա մասին խոսելուց առաջ պետք է տրամաբանական քայլերի մասին ասել, ոչ թե հանկարծակի հարց տալ:

-2018 թվականին Հայաստանում կառավարման նոր մոդելի ենք անցնելու, խորհրդարանական հանրապետություն, որտեղ վարչապետը երկրի ղեկավարումն է ստանձնելու: ՀՀԿ-ականները պնդում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է անվտանգության հարցերի իմացությամբ ու պետք է նա դառնա վարչապետ, դուք համաձայն եք իրենց կարծիքի հետ:

-Գիտեք, նախ ընդհանրապես ինչքանով է ճիշտ ասել հանրապետականի կարծիքը…մարդիկ կարող են քաղաքական մի խմբի մեջ լինել, բայց ունենալ իրենց կարծիքը, պետք չի այդպես կաղապարված մտածողություն:

Բայց ՀՀԿ-ում հենց այդպես է, բոլորն ուզեն-չուզեն նույնկերպ պետք է մտածեն:

-Ամեն մարդ կարող է իր անձնական կարծիքն ունի, հասկանում ես, հիմա կարող է ինձ հարց տաս, ես ասեմ, որ ինձ համար միանշանակ չի ընդանրապես էդ ԱԺ-ով, իշխանական էդ կառուցվածքի ձեւը, ի՞նչ կա որ:

-Պարոն Միլիտոնյան, գնացքն արդեն գնացել է, ուզեք, թե ոչ այդ ձեւն է ու այդ ձեւում վարչապետը երկրի ղեկավարն է, այնպես որ գուցե ասեք՝ ում եք տեսնում ապագա վարչապետ:

-Այո, մենք այդ ձեւի մեջ ենք եւ պիտի ունենանք ղեկավար, ղեկավարի հիմնական բաներից մեկն էլ անվտանգություն պահելն է: Բնական է, որ մեկն էլ կունենա կարծիք ու կասի, այո, ինքն է պետք, անհրաժեշտ փորձառություն է պետք, մեկն էլ կարող է ասել՝ չէ, թող ոչ մի բան չիմացող անփորձ մեկը լինի, ինչ կա որ:

-Դուք ինչպես եք մտածում:

-Մի րոպե…Իմ կարծիքն այն է, որ փորձառություն ունեցող, ինչ որ չափով այդ ամենին ծանոթ մարդը պետք է լինի, քան հակառակը:

-Այսինքն, դուք եւս մտածում եք, որ ճիշտը Սերժ Սարգսյանի թեկնածությունն է:

Դուք ինքներդ տրամաբանում եք, անուններ եք տալիս, հիմա ես չգիտեմ՝ մյուս անուններն ովքեր են լինելու:

-Շատ անուններ չկան, Կարեն Կարապետյանի անունն է նաեւ քննարկվում:

-Ով է ասում…Ես չգիտեմ, չգիտեմ, եթե դու գիտես, ես չգիտեմ ու իմ վրա չեմ վերցնում ամեն ինչ իմացողի , դատելու կարողություն, ես ասում եմ, ես տրամաբանում եմ, թե անուններ ովքեր կլինեն, ես չեմ կարող ասել, թողեք առաջադրեն, տեսնենք՝ ով է, նոր կասենք , քանի դեռ չի առաջադրել…

-Դուք այս երկրի գրողների միության նախագահն եք, ինչո՞ւ նաեւ ձեր տեսակետը չեք ներկայացնում:

-Այ, սիրելիս ինչո՞ւ ես դու …դուք թույլ կտաք ես որոշակի իմ կարծիքն ունենամ, սա իմ ընդհանուր դիտողական ձեւն է, դուք էլ պարտադրում եք՝էսպես, էնպես, ախր դուք ինձ ինչու եք պարտադրում…Եթե դուք անվտանգության բաղադրիչը շեշտադրում եք, ու այո, ճիշտ եք անում, ես ասում եմ, որ այո, պետք է լինի շփված, դիվանագիտորեն շփված եւ այլն , եւ այլն:

-Սերժ Սարգսյանն այդպիսին է:

-Սերժ Սարգսյանի անցած ճակատագիրը եւ ուղին դուք լավ գիտեք, տարբեր բնագավառներում է աշխատել, հիմա թե մյուսն էլ է առնչվել, գուցե ավելի շատ է առնչվել, եթե իհարկե, կլինի թեկնածու, ես չգիտեմ, ով ուզում է առաջադրվի, թող ներկայացնեն: Ես ասում եմ իմ ընդհանրական կարծիքը, որ եթե մեկը պիտի լինի, ավելի լավ է իմացական մարդ լինի, կյանքով, գործով շփված:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: