Հրեական նենգ երկերեսանիություն` հայերի նկատմամբ

Dec 18, 2017 Comments Off on Հրեական նենգ երկերեսանիություն` հայերի նկատմամբ

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց՝ պաշտոնական Անկարան բավական կոշտ քննադատության անցավ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Իսրայելի ուղղությամբ: Փոխադարձ մեղադրանքները նույնիսկ անցան դիվանագիտական սահմանները: Հիշեցնենք, Էրդողանը Իսրայելը «ահաբեկչական» պետություն անվանեց ու «մանկասպան»: Իսրայելի իշխանություններն էլ ի պատասխան Էրդողանին հասկացնել տվեցին, որ նա չէ, որ պետք է իրենց բարոյականություն դասեր տա:

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների միջև բարդ պահեր, իհարկե, առաջին անգամ չեն արձանագրվում: Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան ու Իսրայելը գժտվում են, ապա «բարիշում»:

Բայց հետաքրքրականն այն է, որ Հայոց Ցեղասպանության թեման է այդ գժտությունների տարբեր փուլերում հայտնվում:

Այն, որ պաշտոնական Անկարան իր դիրքորոշումն ունի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ դա պարզ է: Այստեղ նորություն չկա:

Բայց կրկնակի ստոր է Իսրայելի պահվածքը: Երբ Անկարան Իսրայելին «թթու խոսք» է ասում՝ Իսրայելից անմիջապես հնչում են Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին կոչեր:

Ահա նախօրեին հերթական նման «սպառնալիքն» է հնչել Իսրայելից:

Ինչպես նշում է Times of Israel-ը՝ իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր: Լապիդի խոսքով՝ իր կուսակցությունը ջանք կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում, ներկայացնելու համար:

Աղբյուրը նկատում է, որ Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հրաժարվել է այս քայլից, որպեսզի պահպանի Թուրքիայի հետ հարաբերությունները: Պատգամավորի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ Իսրայելը պետք է աջակցի քրդերին ու անկախ քրդական պետության հիմնադրմանն ուղղված ջանքերին: Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել «թաղել» Թուրքիայի հետ գազատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ ծրագիրը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Լապիդի հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ «Իսրայելը երեխաներ սպանող ահաբեկչական պետություն է»: «Էրդողանն արդեն չափն անցավ: Մի մարդ, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր երեխաների սպանության փաստը, չի կարող քարոզ կարդալ մեր գլխին»,-ընդգծել է Լապիդը:

Ահա, հրեական երկերեսանիության հերթական ապացույցը: Իսրայելը, ինչպես նաև շատ-շատ այլ երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իրականում, այդ պատմական փաստի մասին ամեն ինչ շատ լավ գիտեն: Պարզապես երկրորդ երկրի հետ փոխհարաբերություններում Հայոց Ցեղասպանությունը դարձրել են մանրադրամ՝ սեփական հաշիվները մաքրելու համար: Սա է ցավալին, և կրկնակի ցավալի է, որ Հոլոքոստ ապրած ժողովրդի կողմից է ցուցաբերվում այդ երկերեսանիությունը:

Դեռ մի կողմ թողնենք Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, որ այդ հարաբերությունների արդյունքում մենք մինչև այժմ ի դեմս Իսրայելի ունենք, մեղմ ասած՝ ոչ բարեկամ երկիր, որը զինում է Հայաստանի հակառակորդին:

Բայց Հայոց Ցեղասպանության թեմայի շահարկումը բարոյականության այն սահմանագիծն է, որն Իսրայելն ամեն անգամ անցնում է՝ ի շահ իր երկրի ու չկանգնելով որևէ միջոցի ընտրության առջև:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: