Նախագահի հակակոռուպցիոն ելույթը և Շիրակի մարզի բեսպրեդելշիկը

Dec 12, 2017 Comments Off on Նախագահի հակակոռուպցիոն ելույթը և Շիրակի մարզի բեսպրեդելշիկը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար: Մենք շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է »:

Հետաքրքիր է, այս նախազգուշացումը վերաբերում է միայն համայնքապետերին:
Իմ հարազատ Շիրակի մարզում համայքնապետերը, ովքեր նույնիսկ չարաշահում են իրենց պաշտոնը, չեն կարող համեմատվել մարզի գլխավոր բեսպրեդելշիկի՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Սույն անձին ընդամենը մեկ տարի էր անհրաժեշտ, որ նախորդ ռեկտորից ժառանգություն ստացած 1 միլիոն դոլլարից ավել գումարը փոշիացնի՝օգտագործելով տարբեր կոռուպցիոն սխեմաներ: Պարոն Մինասյանը նոր բան չի հնարել. ՇՊՀ-ի համար շատ թանկարժեք և անտրամաբանական շինարարություններ է նախաձեռնել և աստղաբաշխական աշխատավարձեր սահմանել իր և յուրայինների համար:

Նույնիսկ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը,ում մշտապես ԶԼՄ-ները քննադատում են բարձր աշխատավարձ ստանալու և ինքն իրեն պարգևատրելու մեջ, «դիլետատ» է Սահակ Մինասյանի համեմատությամբ: Մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետը ամսական ստանում է 575 հազար դրամ աշխատավարձ, իսկ 2500 ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտորը՝ 785 հազար դրամ: Հետաքրքիր է,պարոն նախագահը տեղյակ է,թե առանց այդ էլ ծանր ֆինանսական վիճակում գտնվող Շիրակի Մայր բուհի ռեկտորը ինչպես է նախագահի բնութագրմամբ մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, իսկ ՇՊՀ-ի դեպքում՝ մեր ուսանողների փողերը տանում իրենց տուն: Իրոք, ամոթ է Ու սա ընդամենն «օրինական» թալանն է:

Վերջին շրջանում Սահակ Մինասյանը դարձել է ավելի ագրեսիվ և ցինիկ: Նա և իր յուրայինները քաղաքում և բուհում հայտարարում են,որ ՇՊՀ ռեկտորն իր բոլոր հարցերը լուծել է և խնդիր չունի: Խնդիրներ ունենալու են նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսները: Սահակ Մինասյանը իր բեսպրեդելությունը գովազդում է յուրայինների միջոցով

«Ուզում են թող գնան ՄԱԿ-ին դիմեն,Սահակի դեմ խաղ չկա», «Կենտրոնով» ելույթ կունենա: Թող էրթա CNN-ով խոսա: Մինասյանը իրա հարցերը լուծել է”,”Էդ գրած բաց նամակները ստից բան են», Լյովը (Լյով ասելով նույն Սահակ Մինասյանն նկատի ունի ԿԳ նախարարին) իրա թիկունքին է» և այլ արտահայտություններ են իրենց թույլ տալիս սահակամերձ շրջապատի որոշ ներկայացուցիչներ: Անհրաժեշտության դեպքում կբացահայտեմ այդ պոռոտախոս անդաստիարականերին ևս:

Իսկ մեկ տարի առաջ ՇՊՀ ռեկտորը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բոլոր ներկաներին բացահայտ ահաբեկեց հայտարարելով՝ «Իմ ձեռքերը շատ երկար է: Իմ թիկունքին Բաղրամյան 26-ն է: Ինչ ուզում եք գրեք»:
Հետաքրքիր է, իսկ նույն Բաղրամյան 26-ում գիտեն, որ նրանց անունից այսպիսի հայտարարություններ անողներ կան: Իսկ նախագահը միամիտ-միամիտ հայտարարում է, որ պայքարելու է սրանց դեմ,այն դեպքում, երբ սրանք ավելի են լկտիացել:

Գագիկ Համբարյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: