Ինչու է Ռոնալդուն քիչ գոլ խփում, որն է խնդիրը

Dec 12, 2017 Comments Off on Ինչու է Ռոնալդուն քիչ գոլ խփում, որն է խնդիրը

«Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուի կարծիքով Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է քիչ գոլեր խփել «Ռեալի» կազմում:

«Այո, Ռոնալդուն Լա Լիգայում այնքան շատ գոլ չի խփում, որքան` նախկինում, բայց նա գոլային փոխանցումներ է կատարում, գոլեր է խփում Չեմպիոնների լիգայում: Ես չեմ կարծում, որ սա նրա խնդիրն է: Կարծում եմ` խնդիրը «Ռեալի» մեջ է ընդհանուր առմամբ: Թիմի հետ ինչ-որ բան այն չէ: Չնայած սրան, Ռոնալդուն դեռ հիանալի խաղացող է մնում, ով բոլոր ուժերը ներդնում է խաղադաշտում: Իմ բախտը բերել է, որ խաղում եմ Մեսսիի հետ»,- Սեմեդուի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:

 

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: