Վիտալինան Ջիգարխանյանին Գերմանիա էր տարել երեխա ունենալու խնդրով

Dec 12, 2017 Comments Off on Վիտալինան Ջիգարխանյանին Գերմանիա էր տարել երեխա ունենալու խնդրով

«Թող խոսեն» ռուսական շոուի վերջին թողարկումը նվիրված է եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին և նրա նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությանն ու սկանդալային ամուսնալուծությանը։

Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնուն Գերմանիա էր տարել՝ երեխա ունենալու հարցով։

Հյուրերի թվում է եղել Ջիգարխանյանի թատրոնի դերձակ-մոդելավորող Մարգարիտա Չերեսը։ Նա հայտարարել է, որ Վիտալինան մշտապես հետաքրքրված է եղել միայն հասուն տղամարդկանցով։ Դեռևս ուսանողական տարիներին նա համակրանք է դրսևորել տարեց, ամուսնացած դասախոսի նկատմամբ։ Մարգարիտայի խոսքով՝ Վիտալինան շատ է ցանկացել երեխա ունենալ Արմեն Բորիսովիչից։ Նրան հայտնի է, որ հենց այդ նպատակով նա ամուսնուն տարել էր Գերմանիայի կլինիկաներից մեկը, սակայն այնտեղ այդպես էլ չեն կարողացել օգնել զույգին ծնող դառնալու հարցում։

Բացի դա 82 տարեկան դերասանն անձամբ չի ցանկացել հայր դառնալ։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: