Սարսափելի դեպք. խանդի պատճառով կտրել է կնոջ երկու ձեռքերը

Dec 12, 2017 Comments Off on Սարսափելի դեպք. խանդի պատճառով կտրել է կնոջ երկու ձեռքերը

Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանի բնակիչը խանդի պատճառով կտրել է կնոջ երկու ձեռքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: ՌԴ ԱԳՆ գլխավոր վարչության մոսկովյան բաժնի ներկայացուցչի խոսքով՝ 26-ամյա բնակիչը դիմել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք է տվել, որ խանդելով կնոջը, նրան գյուղի մոտակա անտառ է տարել, որտեղ կացնով կտրել է նրա դաստակները:

Նրա 25-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց:

Քրեական գործ է հարուցվել «Առողջությանը մտադրված ծանր վնասվածք հասցնելու» հոդվածով: Այդ հոդվածով առավելագույն պատժաչափը կազմում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկներին հաջողվել է պահպանել երիտասարդ կնոջ ձեռքերը: Վիրահատությունը 8 ժամ է տևել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: