Դաժան ու ողբերգական դեպք Գյումրիում, տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն այնտեղ հայտնաբերել են 65-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 12, 2017 Comments Off on Դաժան ու ողբերգական դեպք Գյումրիում, տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն այնտեղ հայտնաբերել են 65-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ նախկին կոշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի թիվ 97 տան հարևանությամբ գտնվող փայտե ինքնաշեն տնակում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են 65-ամյա Գեորգի Ստեփանիձեի դին։ Դեպքի վայր էին ժամանել նաև 1-03, 1-04 ծառայությունների աշխատակիցները և Շիրակի մարզի ոստիկանության օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները մոխրակույտի վերածված տնակի միջից դուրս են բերել մահացածի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Եղշատյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: