«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կարտոֆիլներով բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀԿ գրասենյակի դիմաց

Dec 11, 2017 Comments Off on «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կարտոֆիլներով բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀԿ գրասենյակի դիմաց

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության գրասենյակի մոտ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր  բողոքի ակցիա են կազմակերպել: 

Նրանք իրենց հետ տարել էին կարտոֆիլներ, որոնց վրա փակցված էին կուսակցության անդամների պատկերները և կանաչի: Բողոքի ակցիայի ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսել էին մտնել գրասենյակ և նոր տալ ՀՀԿ ներկայացուցիչներով փակցված կարտոֆիլը, սակայն  ոստիկանական պատնեշը թույլ չտվեց:

Կուսակցության անդամները նշել են,  որ համահայկական ընդվզում են իրականացնում: «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, շուրջ 60 հազար  մարդ ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկն աղքատ է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր.«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»:

Իսկ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյա­նը հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ին­քը, միևնույն է, գումար չունի՝ միս գնե­լու, շարունակում է կարտոֆիլ օգտա­գործել»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: