Հայտնի է՝ ով է իրականացրել Նյու Յորքում որոտացած պայթյունը. տեսանյութ

Dec 11, 2017 Comments Off on Հայտնի է՝ ով է իրականացրել Նյու Յորքում որոտացած պայթյունը. տեսանյութ

Նյու Յորքի Մանհեթեն շրջանում պայթյուն է որոտացել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:Ոստիկանությունը պարզել է, որ պայթյունն իրականացնողը բանգլադեշցի է, գտնվել է «Իսլամական պետության» ազդեցության տակ:

Նշվում է, որ տղամարդն ինքնաշեն ռումբը պայթեցրել է հրապարակով քայլելու ժամանակ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:30-ին: Խողովակի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով ահաբեկիչը վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը նրան հարցաքննել է հիվանդանոցում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: