Ռուսաստանում եղբայրներն ամուսնացել են քույրերի հետ

Dec 11, 2017 Comments Off on Ռուսաստանում եղբայրներն ամուսնացել են քույրերի հետ

Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի Բագրատինովսկա քաղաքի զագսի գրասենյակում վերջին 17 տարվա մեջ եզակի ամուսնություններ են գրանցել` Էդուարդ եւ Արմենակ Հակոբյան եղբայրներն ամուսնացել են Ալվինա եւ Անահիտ Ավետսիյան քույրերի հետ, գրում է nivenskoe.com-ը: 
Ինչպես հայտնում է nevnov.ru կայքը, ուշագրավ է, որ նրանք բոլորն էլ հայ են: Ալվինայի խոսքով՝ իրենց ու ամուսինների ծնողները ծանոթ են 10-ը տարուց ավելի:

«Մեր եւ մեր ապագա ամուսինների ծնողները միմյանց ճանաչում են արդեն գրեթե տասը տարի, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այսպես կբարեկամանան: Մեզ մոտ ընդունված չէ ծանոթանալ սոցիալական ցանցերում, մենք պարզապես մորաքրոջս տանը հյուր էինք ինչ-որ ընտանեկան միջոցառման ժամանակ, որին հրավիրվել էին նաեւ մեր ամուսիններն ու նրանց ծնողները:

Մենք հասկացանք, որ մեր զգացմունքները փոխադարձ են և որ մենք ստեղծված ենք միմյանց համար: Մենք անկեղծ սիրում ենք իրար ու արդեն չենք պատկերացնում կյանքն առանց իրար»,-ասել է քույրերից Անահիտը՝ հավելելով, որ իրենք արդեն սպասում են իրենց առաջնեկների ծնվելուն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: