Մեսսին հավասարվեց Գերդ Մյուլլերին

Dec 11, 2017 Comments Off on Մեսսին հավասարվեց Գերդ Մյուլլերին

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»: Բեկումնային եղավ հանդիպման 60-րդ րոպեն. Ռաբան Բուսկետսի նկատմամբ շատ կոպիտ սահընկման համար կարմիր քարտ ստացավ:

83-րդ րոպեին Լիոնել Մեսսին մենակ մնալով դարպասապահի հետ՝ գնդակն ուղարկել է դարպասը: Արգենտինացին 1 թիմի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 525-ի և հավասարվեց Բավարիայի և Գերմանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերին` կիսելով 3-րդ, 4-րդ տեղերը:

Առաջին տեղում գտնվում է Պելեն, ով Սանթոսի կազմում 643 գոլ է խփել, իսկ երկրորդ տեղում Սևիլիայի նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանն է՝ 534 գոլ:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: