Ծաղկաձորում «Գարդասիլ» են պատվաստել, թե՞ վիտամին
Առողջապահության ոլորտում մասնագիտացած հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ Ծաղկաձորում Առողջապահության նախարարության կողմից հրավիրված սեմինարի ժամանակ «Գարդասիլ» չեն պատվաստել, ինչպես նախօրոք ասել էին:
«Կմերկացնեմ այն անձնավորությանը, ով ցանկանում է հասարակությանը շեղել ու վնաս հասցնել: «Գարդասիլ»-ի պատվաստումը վտանգավոր է և ծնողներին կոչ եմ անում աղջիկ երեխաներին հեռու պահել սրանից, իսկ Ծաղկաձորում Առողջապահության նախարարության կողմից հրավիրված սեմինարը հանրության շեղելու համար է արվել, քանի որ ոչ ոք չի կարող ասել տեղում պատվաստողները «Գարդասիլ»-ով են պատվաստվել, թե վիտամինով»,- հայտարարեց նա:
Ինչպես տեղեկացրեց՝ պատվաստել են 5 հոգու, որից մեկն է եղել 13 տարեկան: