Տարվա 10 լավագույն մարզիկներ. sms քվեարկությունը մեկնարկել է

Dec 11, 2017 Comments Off on Տարվա 10 լավագույն մարզիկներ. sms քվեարկությունը մեկնարկել է

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը և SMS քվեարկության կարգը:

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբբենական կարգով դասավորված, անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին:

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):

01.Արթուր Ալեքսանյան
02.Ռուբեն Ալեքսանյան
03.Լևոն Արոնյան
04.Հովհաննես Բաչկով
05.Լևան Բերիանիձե
06. Անաստասիա Գալուստյան
07. Գրիգոր Գրիգորյան
08. Արթուր Թովմասյան
09. Անդրանիկ Կարապետյան
10. Գեորգի Կետոև
11. Տիգրան Կիրակոսյան
12. Մաքսիմ Մանուկյան, սամբո
13. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ըմբշամարտ
14. Սիմոն Մարտիրոսյան
15. Հարություն Մերդինյան
16. Գոռ Մինասյան
17. Սերգեյ Միքայելյան
18. Հենրիխ Մխիթարյան
19. Գրիգոր Մխիթարյան
20. Լիլիթ Մկրտչյան
21. Սարգիս Սարգսյան
22. Էդգար Ստեփանյան
23. Սերգեյ Վարդազարյան
24. Վաչիկ Վարդանյան
25. Վոլոդյա Ֆրանգուլյան

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: