Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մանրամասները

Dec 11, 2017 Comments Off on Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մանրամասները

Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին կնոջը պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:«Որոշում է կայացվել նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չիրականացնել հետապնդում 35 հոդվածի 1 մասի 3 կետի ( վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ) հիմքով»,- նշեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Գ. Հակոբյանը վնասազերծվել էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: