Մեծ Բրիտանիայում կաթվածահար վիճակ է
Dec 11, 2017
Comments Off on Մեծ Բրիտանիայում կաթվածահար վիճակ է
РИА Новости-ն փոխանցում է,որ Մեծ Բրիտանիան ձյունով է ծածկվել, երկրի շատ շրջաններում օդային և երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, չվերթների ուշացումներ և չեղարկումներ են կատարվել լոնդոնյան օդանավակայններում, British Airways չվերթը Մոսկվա է թռել մի քանի ժամ ուշացումով,
Ուելսի որոշ շրջաններում 17-30 սմ ձյուն է տեղացել: «Հիթրոու» օդանավակայանում չվերթներն ուշանում են և չեղյալ համարվում:
Տրանսպորտային խնդիրներից բացի, երկրի շատ շրջաններում մարդիկ առանց էլեկտրականության են մնացել, մի շարք քաղաքներում երկուշաբթի դպրոցները փակ կլինեն: