Խոսրով Հարությունյանին ու Հակոբ Հակոբյանին քաղաքացիներն են ընտրել. Մարուքյան

Dec 11, 2017 Comments Off on Խոսրով Հարությունյանին ու Հակոբ Հակոբյանին քաղաքացիներն են ընտրել. Մարուքյան

Նման հայտարարություններ անելը որևէ կերպ չի կարող արդարացվել, նման աղքատության ցուցանիշ ունեցող երկրում նման պահվածքը, նման հայտարարությունները չեն կարող արդարացվել:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցին, թե աջակցո՞ւմ են ֆեյսբուքցիների պահանջը, որ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը պետք է հրաժարական տան՝ աղքատության վերաբերյալ իրենց հայտարարությունների համար:

«Դրանք այն պատգամավորներն են, որոնց ՀՀ քաղաքացիներն ընտրել են, թող մարդիկ տեսնեն, ում են ձայն տվել։ Ամեն մարզում որ ձեր մարզի հեղինակությանը գնացել ձայն եք տվել, այդ ձայնը եկել հասել է Խոսրով Հարությույանին ու այդ ձայնի հաշվին այսօր Խոսրով Հարությունյանը պատգամավոր է։ Պատգամավորը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին ու կա քաղաքացիների այնպիսի սեգմենտ, որ արտադրում է նման պատգամավորների», – նշեց Մարուքյանը և հավելեց,որ  ՀՀԿ-ին ընտրած շատ գյուղացիներ դիմում են «Ելք»-ին, քանի որ տուժել են այս պատգամավորների գործունեության հետևանքով ու օգնություն են խնդրում իրենցից, սակայն իրենք չեն կարող ոչնչով օգնել իրենց, որովհետև քարոզարշավի ժամանակ զգուշացրել են չընտրել նման մարդկանց։

«Սրանք լավ արձանագրություններ են այն մասին, որ քաղաքացիները ընտրություններին ճիշտ մոտենան», – նկատեց նա։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: