Ֆուտբոլային աստվածները Մանչեսթեր Սիթիի հետ են.Մոուրինյու

Dec 11, 2017 Comments Off on Ֆուտբոլային աստվածները Մանչեսթեր Սիթիի հետ են.Մոուրինյու

«Ցավում եմ մրցավար Մայքլ Օլիվերի համար, քանի որ նա շատ լավ հանդիպում անցկացրեց, սակայն թույլ տվեց մի կարևոր սխալ։ Հանդիպման ելքը վճռեց չնշանակված 11 մետրանոցը։ Հաշիվը կարող էր հավասարվել 70-րդ րոպեին։ Մայքլի բախտը չբերեց, քանի որ դա 11 մետրանոց էր։

Կարծում եմ, որ չեմպիոնական մրցավազքն ավարտվել է։ «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, և նրանց բախտը բերում է։ Ֆուտբոլային աստվածները «Սիթիի» կողմից են»,-  BBC-ի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում։

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: