Արտակարգ դեպք. Արմավիրում քաղաքացին դանակով սպառնում է շրջապատի մարդկանց

Dec 11, 2017 Comments Off on Արտակարգ դեպք. Արմավիրում քաղաքացին դանակով սպառնում է շրջապատի մարդկանց
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 10-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում եւ դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակիչը գտնվել է բարձր հուզական, ագրեսիվ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: