Մակրոնի «տղամարդկային ժեստի» կոչը Նեթանյահուին

Dec 11, 2017 Comments Off on Մակրոնի «տղամարդկային ժեստի» կոչը Նեթանյահուին

Deutsche Welle-ն հայտնում է,որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Նա կոչ է արել Նեթանյահուին քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «երկու պետություն» ռազմավարության շրջանակում։ Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաղեստինցիների հանդեպ «տղամարդկային ժեստի» կոչ է արել։ Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Փարիզում իսրայելական կառավարության ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է ։

Մակրոնը  անհրաժեշտ է համարում ստեղծված փակուղուց ելք գտնելը։ Որպես մի քայլ՝ ֆրանսիացի նախագահն անվանել է Պաղեստինյան ինքնավարության տարածքում բնակարանաշինության իսրայելական քաղաքականությունից հրաժարվելը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: