Սաակաշվիլու կինը՝ ամուսնու՝ Վրաստանին հետհանձնման մասին

Dec 11, 2017 Comments Off on Սաակաշվիլու կինը՝ ամուսնու՝ Վրաստանին հետհանձնման մասին

«Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իմ ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի: Ես հույսեր չեմ փայփայում արդար դատաքննության, որը որոշելու է իմ ամուսնու նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նրա որոշումն արդեն կայացրել է Ուկրաինայի իշխանությունը եւ նա կմնա կալանքի տակ: Հնարավոր է` տնային կալանքի որոշում կայացնեն, բայց այս ամենը կատարվում է նրա համար, որ շահեն ժամանակ ու Միշայի որոշումը կայացնի վրացական կողմն ու վրացական դատարանը, այնուհետ նրան վերադարձնեն Թբիլիսի»,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը:

Այսօր կայանալու է Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար հրավիրված դատական նիստը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: