Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. նկար

Dec 10, 2017 Comments Off on Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. նկար

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 1 դեպք, որը ոչ մարտական է:

 Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա այս տարվա սեպտեմբերին սպանել էր իր 3 ծառայակիցներին և փախել:

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլու (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլու (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu)

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 53 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր***
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5 1
Մայիս 1 3
Հունիս 3 3**
Հուլիս 1 3 2
Օգոստոս 0 5 1
Սեպտեմբեր 0 5
Հոկտեմբեր 1 3
Նոյեմբեր 0 1
Ընդհանուր 20 34 6

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

*** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե տվյալներ չեն հայտնում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: