Ավտովթարի է ենթարկվել Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը. կան վիրավորներ

Dec 10, 2017 Comments Off on Ավտովթարի է ենթարկվել Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ ու այս պահին տեղափոխվում է Երևան՝ բժշկական կենտրոններից մեկում հետազոտման:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: