Ալիևն ու Էրդողանն իրենց հեռախոսազրույցում քննադատել են Թրամփին

Dec 10, 2017 Comments Off on Ալիևն ու Էրդողանն իրենց հեռախոսազրույցում քննադատել են Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ՝ մասնակցելու Երուսաղեմի հարցով «Իսլամական երկրների կազմակերպության» արտահերթ գագաթնաժողովին:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ երկու նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել և քննադատել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Ալիևն ու Էրդողանը ընդգծել են, որ հաստատակամ են իսլամական աշխարհի շահերը պաշտպանելու հարցում և ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ:

Azatutyun.am

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: