Եմենի նախկին նախագահը գրոշներով վաճառել է երկիրը

Dec 10, 2017 Comments Off on Եմենի նախկին նախագահը գրոշներով վաճառել է երկիրը

Եմենցի ակտիվիստները տարածել են ձեռագիր փաստաթուղթ, որը հանդիսանում է երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի վերջին կամարտահայտումը մինչ հութի-աշխարհազորայինների ջոկատի կողմից սպանվելը։ Փաստաթղթի վրա դրված է նրա ստորագրությունը։

Եմենցի առաջնորդն այդ գրությունն արել է դեկտեմբերի 3-ին՝ սպանությունից 1 օր առաջ։

Սալեհը նամակում կոչ է անում եմենցիներին շարունակել պայքարը հութիական շարժման դեմ և խնդրում է նրանց չհանձնվել։

«Եթե դուք գտնեք այս փաստաթուղթը, իմացե՛ք, որ մեր հայրենիքն անգին է, և մենք չենք կարող անտեսել այն։ Ես հորդորում եմ Ձեզ, ի՛մ երեխաներ և ի՛մ ժողովուրդ, չհանձնվել այդ հանցավոր աշխարհազորայիններին, թույլ չտալ, որպեսզի նրանք զավթեն հանրապետական Եմենն ու վերածեն Ձեր գոյությունը մղձավանջի։ Այս պահին ես ինձ տեսնում եմ այն բազմաթիվ դավաճանների թվում, ովքեր վաճառել են Եմենը գրոշներով։ Ես ողջունում եմ քեզ, եմենցի՛ մեծն ժողովուրդ, մենք կհանդիպենք դրախտում»,-ասվում է նամակում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: