Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանը Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգի մասին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը պահպանվի. ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։

Հարցին, թե ի՞նչ իրավունքով է Մոսկվան ստուգում ՀՀ ԱԺ նախագահին, նման միջպետական համաձայնագիր կա՞, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.

«Հատուկ համաձայնագիր չկա այդ մասին, բայց մենք այդ հարցին ուշադրություն ենք դարձնելու, որովհետեւ պետությունների միջեւ պետք է գործի փոխադարձության սկզբունքը՝ անկախ նրանից՝ կա համաձայնություն, թե ոչ»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանը Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգի մասին”

Մեկնաբանել