Ովքեր են մոլորակի ամենանորաձև կանայք

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Երեկ Լոնդոնում  տեղի է ունեցել նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը`  The Fashion Awards-2017 -ը: Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է  British Fashion Council -ի նախաձեռնությամբ և մրցանակի են արժանանում տարվա լավագույն դիզայներները,  որոշվում են ժամանակակից նորաձևության իկոնաները : Այստեղ հավաքավում են մոլորակի ամենանորաձև մարդիկ  և ամենաշքեղ կանայք:Գրում է wnews.am-ը:

The Fashion Awards-2017 -ը տրիումֆային էր Դոնաթելլա Վերսաչեի համար, Versace  նորաձևության տան  ղեկավարը ստացավ  նորաձևության իկոնա մրցանակը, իսկ հեղինակավոր ապրանքանիշի զգեստը կրում էր Իրինա Շեյքը:

Տարվա դիզայներ մրցանակին արժանացավ Calvin Klein-ի դիզայներ Ռաֆ Սիմոնսը, իսկ տարվա մոդել՝ անգլուհի Ադվոա Աբոան:

Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև  Նաումի Քեմփբելը,  Սելենա Գոմեսը,  Ալեկսա Չանգը և այլոք:

  

 

Լուրեր, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Ովքեր են մոլորակի ամենանորաձև կանայք”

Մեկնաբանել