Մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր: Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, ինչպես նաև այդ նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ԶՈւ-ում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները:

 

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն”

Մեկնաբանել