Արտակարգ դեպք Երևանում

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։

Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հրանտ Գ.-ն Ոստիկանություն ահազանգել է, որ գիշերը անցկացրել է Շևչենկո փողոցի 6 հասցեում գործող «Լյուքս» հյուրանոցում, որտեղ իր հետ ժամանակ է անցկացրել մի մարմնավաճառուհի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ Հրանտ Գ.-ն մարմնավաճառուհու հետ «թեժ գիշեր» անցկացնելուց հետո առավոտյան հայտնաբերել է, որ մարմնավաճառուհին իրենից գողացել է իր մոտ եղած 300 հազար դրամը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ մարմնավաճառուհու ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Արտակարգ դեպք Երևանում”

Մեկնաբանել