Վարչապետի հանձնարարականը Արթուր Ջավադյանի սրտով չէ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առեւտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով, իսկ ոչ աշխատանքային օրերին հերթապահություն կսահմանվի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այս մասին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, սակայն ԿԲ նախագահն այնքան էլ գոհ չէր այս հանձնարարականից:

«Բանկերի հետ կխոսենք, եթե դրա կարիքը լինի, կանենք»,- ասաց Ջավադյանը:

«Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա», – հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վարչապետի հանձնարարականը Արթուր Ջավադյանի սրտով չէ”

Մեկնաբանել