Գյումրին ու վարչապետը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է: «Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի և իրականում փոխվելու է: Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուդն ունի՝ հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային և աշխատել», – նշել է Կարեն Կարապետյանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Գյումրին ու վարչապետը”

Մեկնաբանել