Անհրաժեշտ է կարգավորել ԼՂ հակամարտությունն ու Ուկրաինայի ճգնաժամը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունն ու Ուկրաինայի ճգնաժամը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին:

«Ղարաբաղում ավելի ինտենսիվ դարձող ռազմական գործողությունները խորին մտահոգություն են առաջացնում: Մյուս կողմից, մենք, իհարկե, չպետք է աչքաթող անենք Ուկրաինայում եւ դրա շուրջ ստեղծված ճգնաժամը: Մենք ԵԱՀԿ–ում երբեք չպետք է դա ընկալենք որպես նորմալ կամ հանդուրժելի երեւույթ։ Հուսամ՝ այս սեղանի շուրջ մենք կարող ենք խաղաղության եւ վստահության ամրապնդման մասին համաձայնության գալ։ Ինչպես, որ դա արվել է Մոլդովայում, որտեղ մենք տեսնում ենք, որ համառությունը դրական արդյունքներ է տալիս»,– ասել է նա։

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Անհրաժեշտ է կարգավորել ԼՂ հակամարտությունն ու Ուկրաինայի ճգնաժամը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ”

Մեկնաբանել