Ինչ է սպասվում Վերահսկիչ պալատին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ 2018 թվականի ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ պալատը նախագծով նախատեսված վերահսկողության թեմաների մասով կիրականացնի արդեն հաշվեքննություն

Այս մասին Ազգային ժողովում Վերաքննիչ պալատի 2018 թվականի գործունեության ծրագրի նախագծի ներկայացմանն ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները: Այդ անցումը ժամանակատար ու ծախսատար ոչ հեշտ գործընթաց է լինելու և հաշվեքննության շրջանակներումպետք է խորությամբ ուսումնասիրվեն հանրային ռեսուրսների օգտագործումը, ծախսային և նպատակային արդյունավետությանը վերաբերող հարցերը: Հաջորդ տարվա ծրագրով ընտրված են մի քանի ոլորտներ, որոնցում նախատեսված է իրականացնել համալիր ուսումնասիրություններ»,- ասաց Յոլյանը:

Ըստ Յոլյանի՝ համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա յուրաքնաչյուր ոլորտի մասով ստանալու օրինականության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն՝ անկախ նրանից, թե ծրագիրն իրականացվել է վարկային միջոցների ու դրամաշնորհների, թե պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ինչպես տեղեկացրեց՝ հաջորդ տարի պալատի ուսումնասիրությունների թիրախում կլինեն նաև ԿԱ Քաղաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵՏՄ հանձնաժողովը և անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերը: Ոլորտներն ընտրելիս հաշվի են առնվել ինչպես ուսումնասիրությունների ժամկետները, այնպես էլ ռիսկերը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչ է սպասվում Վերահսկիչ պալատին”

Մեկնաբանել