Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու մարդատար Mercedes Sprinter-ը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 205.5 կմ հատվածում՝ Իշխանասար գյուղի վարչական տարածքում, բախվել են УАЗ մակնիշի 52 SL 757 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 629 LT 61 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:

Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել УАЗ-ի վարորդին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Mercedes Sprinter-ում եղել է 14 ուղևոր ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել:

Փաստի առթիվ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու մարդատար Mercedes Sprinter-ը”

Մեկնաբանել