Վիեննայում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական հավաքը. ուղիղ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը: ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին դիմավորում է կառույցի գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Վիեննայում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական հավաքը. ուղիղ”

Մեկնաբանել