Թուրքիան դատապարտում է ԱՄՆ որոշումը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Trend-ի հաղորդմամբ՝   Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հաղորդագրության մեջ ասված է.

«Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը:Թուրքիան դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ԱՄՆ-ի ճանաչելը, նաև դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը»:

Ըստ Չավուշօղլուի՝ այդ որոշումն անպատասխանատու է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:

Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց է ընթանում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման հետ կապված: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը:Մասնակցում է մի քանի հարյուր մարդ: Ցուցարարները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսեր են բացականչում, աջակցություն են հայտնում Պաղեստինին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Թուրքիան դատապարտում է ԱՄՆ որոշումը”

Մեկնաբանել