Վարդան Ղուկասյանը բողոքում է իշխանություններից

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժ 29-րդ տարելիցը։ Գյումրում նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը համարում է, որ ՀՀ իշխանությունները բավարար գործողություններ չեն կատարել, որպեսզի 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրից իսպառ վերանա. գրել է «Առավոտ»-ը:

Ըստ Վարդան Ղուկասյանի՝ ՀՀ իշխանությունները թերացել են նաև աշխատատեղերի ստեղծման մեջ։ Նա հիշեցնում է՝ Խորհրդային Միությունը ժամանակին գնացել է այդ ճանապարհով՝ ստեղծել է աշխատատեղեր, որ գյումրեցին իր ձեռքով կառուցի իր քաղաքը։

85 միլիարդ Երևանի բյուջեն է, Գյումրինը՝ 3 միլիարդ, ու այս պարագայում անգամ Վարդան Ղուկասյանը է զարմանում, որ իշխանությունները խոսում են մարզերի համաչափ զարգացումից։

«Մայրաքաղաք հանրապետությո՞ւն ենք ստեղծում»- հարց է  տվել պատգամավորը։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Վարդան Ղուկասյանը բողոքում է իշխանություններից”

Մեկնաբանել