Չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ. Արփինե Հովհաննիսյան

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Պետք չէ վերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ:Մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ:Համաձայն չեմ դահլիճում հնչած այն տեսակետների հետ, որ օրենքի համատեքստում քննարկվում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքարի հետ կապված խնդիրներ», –   ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումների ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց կողմ քվերակել օրենքի նախագծին՝ նշելով, որ իրենք բաց են օրենքի վերաբերյալ պատգամավորների առաջարկներն ընդունել, որոնք վերջիններս կարող են ներկայացնել մինչև երկուշաբթի օրը:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ. Արփինե Հովհաննիսյան”

Մեկնաբանել